Երեխայի սնուցումը
Կրծքի կաթով կերակրման 14 միֆերը
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային կրծքի կաթով ճիշտ կերակրման կանոնները: Կրծքի կաթով կերակրումը պահանջում է ժամանակ և գիտելիքներ: Բացի դա, այն երկարատև գործընթաց է, և դրա համար մորն անհրաժեշտ է հարմար տեղ, աջակցություն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում:
Սովորաբար կրծքի կաթով կերակրումը ցավո՞տ է, պտուկների գրգռումից խուսափելն անհնա՞ր է։
Շատ մայրեր տհաճ զգացողություն են ունենում երեխային կրծքի կաթով կերակրելու առաջին օրերին: Բայց անհրաժեշտ աջակցության, կերակրման ճիշտ կազմակերպման շնորհիվ կարելի է խուսափել պտուկների հետ կապված խնդիրներից:
Կրծքի կաթով կերակրումից առաջ անհրաժե՞շտ է լվանալ պտուկները։
Կրծքի կաթով կերակրումից առաջ պտուկները լվանալու անհրաժեշտություն չկա: Նորածինը ծնվելիս արդեն լավ ծանոթ է մոր հոտերին, ձայներին: Պտուկներն արտադրում են որոշակի նյութ, որի հոտը երեխան զգում է, և որը պարունակում է օգտակար մանրէներ, ուստի և օգնում է երեխայի մոտ իմունային համակարգի ձևավորմանը:
Նորածնին պետք է առանձնացնե՞լ մորից և թողնել, որ նա հանգստանա։
Բժիշկները, մանկաբարձները հաճախ խրախուսում են ծննդաբերությունից անմիջապես հետո մոր և երեխայի մաշկը մաշկին կապը, որը հայտնի է նաև որպես կենգուրուի մեթոդ: Մոր անմիջական շփումը նորածնի հետ օգնում է ավելի ճիշտ և վաղ կրծքի կաթով կերակրման ձևավորմանը:
Կրծքի կաթով կերակրելու ժամանակ անհրաժեշտ է սնվել պա՞րզ սնունդով։
Ինչպես բոլորը, կերակրող մայրը ևս պետք է լիարժեք սնունդ ընդունի, և սովորական սննդակարգը փոխելու կարիք չկա: Մոր սնունդը երեխայի վրա սկսում է ազդել դեռևս ներարգանդային կյանքում: Եթե մայրը զգում է, որ որևէ մթերքի ընդունումից հետո երեխան որոշակի ռեակցիա է տալիս, պետք է խորհրդակցել մասնագետի հետ:
Ֆիզիկական մարզումն ազդո՞ւմ է կրծքի կաթի համի վրա։
Ֆիզիկական մարզումը կարևոր է նաև կերակրող մայրերի համար: Այն ոչ մի կերպ չի ազդում կաթի համի վրա:
Այլևս երեխային հնարավոր չի՞ լինի կրծքի կաթով կերակրել, եթե դա անմիջապես չի արվել։
Կրծքի կաթով կերակրելը հեշտ է, եթե այն սկսվում է անմիջապես ծնվելուց հետո առաջին ժամերին, քանի որ այդ ժամանակ երեխայի ռեֆլեքսները բավականին ուժեղ են: Եթե կրծքի կաթով կերակրումն անմիջապես չի սկսվել, դա պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ:
Կրծքի կաթով կերակրումը բացառո՞ւմ է կաթնային խառնուրդների օգտագործումը
Մայրերը կարող են ինչ-ինչ պատճառներով օգտագործել կաթնային խառնուրդ՝ միաժամանակ շարունակելով կերակրել կրծքի կաթով: Որպեսզի երեխան չհրաժարվի կրծքի կաթից, նրան պետք է հաճախ մոտեցնել կրծքին: Այդ բոլոր հարցերով պետք է խորհրդակցել մասնագետի հետ:
Շատ մայրեր ընդունակ չեն բավարար կաթ ապահովելու փոքրիկին։
Գրեթե բոլոր մայրերն ունենում են անհրաժեշտ քանակի կաթ երեխայի համար: Կաթի արտադրությունը կախված է երեխային կրծքին ճիշտ մոտեցնելուց, կերակրման հաճախականությունից և երեխայի ծծելու ակտիվությունից: Անհրաժեշտ է նաև լիարժեք սննդի և բավարար քանակի հեղուկների օգտագործում:
Երբ մայրը հիվանդ է, չպե՞տք է երեխային կերակրի։
Դա կախված է հիվանդության տեսակից, բայց սովորաբար մայրերը կարող են շարունակել Կրծքի կաթով կերակրումը նաև հիվանդ ժամանակ: Պետք է վստահ լինել բուժման համար արված նշանակման ճշգրտության մեջ, շատ հանգստանալ, լավ սնվել և հեղուկներ օգտագործել: Շատ դեպքերում կրծքի կաթում առկա հակամարմինները պաշտպանում են երեխային վարակվելուց:
Կրծքի կաթով կերակրելու ընթացքում հակացուցվա՞ծ է որևէ դեղորայք ընդունել։
Անհրաժեշտ է հայտնել բժշկին երեխայի կերակրման մասին, ուշադիր կարդալ այն դեղերի հրահանգները, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի: Կարող է անհրաժեշտ լինել որոշ դեղերի օգտագործումը որոշակի չափաքանակով, կամ դրանք փոխարինել ավելի անվտանգ դեղով: Ցանկացած դեղ օգտագործելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Կրծքի կաթով կերակրվող երեխաները չափից դուրս կապվո՞ւմ են իրենց մորը։
Բոլոր երեխաները տարբեր են: Ոմանք շատ են կապված մայրիկին, մյուսները՝ ոչ, և դա կապ չունի կրծքի կաթով կերակրման հետ: Այդ կարծիքի ձևավորմանը նպաստել է այն, որ կրծքի կաթով կերակրման ժամանակ երեխան ավելի շատ է լինում մոր գրկում: Կրծքի կաթով կերակրումը ոչ միայն լավ սնունդ է երեխայի համար, այլ նաև մեծ նշանակություն ունի նրա գլխուղեղի զարգացման համար:
Եթե մեկ տարուց ավելի երեխան կերակրվում է կրծքի կաթով, նրան դժվա՞ր է կրծքի կաթից կտրելը։
Այդպիսի տվյալներ չկան, սակայն ապացուցված է, որ մինչև երկու տարեկանը կրծքի կաթով կերակրումը օգտակար է և՛ մոր, և՛ երեխայի համար:
Աշխատանքի վերադառնալու դեպքում պե՞տք է երեխային կտրել կրծքի կաթից։
Շատ մայրեր աշխատանքի անցնելուց հետո էլ շարունակում են երեխային կերակրել կրծքի կաթով, բայց դա կախված է աշխատանքի բնույթից, հնարավորություններից: Եթե հնարավորություն չկա անմիջական կերակրման, կարելի է կաթը կթել և տուն վերադառնալիս կերակրել երեխային:
03.10.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ